Սերգեյ Սմբատյանը ելույթ է ունենալու Նյու Յորքում և Բոստոնում
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը ելույթ է ունենալու Նյու Յորքի «Քարնեգի հոլ» համերգասրահում: Համերգը կայանալու է սեպտեմբերի 27-ին: Այս մասին տեղեկանում ենք նվագախմբի պաշտոնական կայքից:
Համերգասրահի կայքից տեղեկանում ենք, որ Ս. Սմբատյանը ղեկավարելու է Կոերայի կամերային նվագախումբը: Համերգը նվիրված է նվագախմբի հիմնադրման 50, ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնադրման 70-ամյակներին:
Նվագախմբի կայքից նաև տեղեկանում ենք, որ Ս. Սմբատյանը կղեկավարի Կորեայի կամերային նվագախմբի Բոստոնում հոկտեմբերի 31-ին կայանալիք համերգը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա