«Սանիթեք»-ն աղբը չի տանում. Բնակիչները դժգոհ են
Քանաքեռ-Զեյթուն համայնքի Ռուբինյանց 23 շենքի շուրջ աղբակույտեր են առաջացել: Բնակիչները դժգոհում են, որ աղբահավաքություն իրականացնող «Սանիթեք» ընկերությունը աղբը չի տարել:
«Շենքի աղբատարը խցանվեց երեք օր առաջ։ Աղբը իջեցրի ներքև, դուռը բացեցի, մեծ դժվարությամբ գցեցի ներս։ Աղբի բարձրությունը մարդաբոյն անցնում էր»,-Panorama.am-ին ասաց շենքի բնակիչներից Միքայել Յալանուզյանը:
Քանի որ հեռախոսահամարին մի քանի օր պատասխանող չի եղել, նա դժգոհությունը մի կերպ է կարողացել փոխանցել է ընկերության ներկայացուցչին:
Այսօր աղբատարը բացված չի, աղբամուղի դուռը փակ է, մարդիկ աղբը խնամքով շարում են շենքի մուտքի կողքը:
Panorama.am-ը ևս զանգահարեց քառանիշ համարով՝ 8090, հասկանալու համար, թե ինչու ընկերությունը չի իրականացրել իր պարտականությունները: Պարզվեց հարցին պատասխանել ընկերության ներկայացուցիչը չի կարող, իսկ պարզաբանում ստանալու համար պետք է հասնել ընկերության գրասենյակ, որը գտնվում է Արին Բերդ 2/4 հասցեում:
Ընկերությունից խոստացել են պարզաբանել, թե ինչու են անգործություն ցուցաբերել, ինչի հետևանքով շենքի բակում աղբով լի տոպրակներ են շարվել:
Մինչ քաղաքապետարանից սպառնում են տուգանել ու լուսանկարել աղբը չնախատեսված վայրում թափող քաղաքացիներին, ավելի ճիշտ կլինի հետևել, ոպեսզի պայմանգրային պարտավորություններ ստանձնած ընկերությունն իրականացնի իր պարտականությունները:
Լուսանկարները՝ Միքայել Յալանուզյանի ֆեյսբուքյան էջից:
Նախորդող հրապարակումներ՝
«Սանիթեք»-ը աղբահանություն կիրականացնի նաև Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում
«Սանիթեք»-ն աղբահանություն կիրականացնի նաև մյուս 6 վարչական շրջաններում
Տարոն Մարգարյան. Պետք է հասնենք նրան, որ քաղաքացիներն աղբը թափեն սահմանված վայրերում
Քաղաքապետը տեսել է. Մալաթիա-Սեբաստիան կորած էր աղբի մեջ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին