Victoria's Secret-ի հրեշտակը երեք օրում Vogue-ի համար բացահայտել է Հայաստանը
Ապշեցնող վանքեր, կինոմատոգրաֆիական պեյզաժներ, Հայաստանի ժամանակակից ազգային հերոսներ: Այս ամենը մի քանի օր եղել է Vogue-ի ռուսական խմբի աչքի առաջ, իսկ նրանց միացել է «Victoria's Secret»-ի «հրեշտակ» Ստելլա Մաքսվելը:
«Մեր մշտական հեղինակ ամերիկացի լուսանկարիչ Դեվիդ Մուշեղոն առաջին անգամ Հայաստան այցելեց մի քանի ամիս առաջ: Նա ցնցված էր իր պատմական հայրենիքի գեղեցկությամբ: Այդ պատճառով, երբ մենք նրան առաջարկեցինք ռուսական Vogue-ի համար նկարել ազգային հագուստներ, նա առաջարկեց գնալ Երևան: Նրա հետ Կալիֆոռնիայից եկել էր նաև նրա ընկերուհին՝ Victoria’s Secret-ի «հրեշտակ» Ստելլա Մաքսվելը: Հայաստանում անցկացրած երեք օրերի ընթացքում Vogue-ի դեսանտը մի քանի հազար լուսանկար է արել»,-գրում է պարբերականը:
Հայաստանը նախ և առաջ եկեղեցիներն են ու դրանց մասին լեգենդները: Ամեն եկեղեցուց բացվում է մի հիանալի տեսարան:
Երևանից մեքենայով գնալուց 20 րոպե հետո հինավուրց Գառնիում ես:
Խումբը հյուրընկալվել է նկարչուհի Լուսիկ Ագուլեցու տանը, ով ազգային տարազի հավաքածու ունի և ղեկավարում է սեփական թանգարանը: Ագուլեցին էլ միշտ տարազով է:
Մի օր էլ Սևանում, բացի մաքուր ջրից, լեռնային օդից հյուրերին ապշեցրել է 9-րդ դարում կառուցված վանքը:
Երևանի գլխավոր աստղը՝ Ջիվան Գասպարյանը, աշխարհահռչակ դուդուկահար, «Գլադիատոր« ֆիլմի երաժշտության հեղինակ, արժանացել է «Ոսկե գլոբուս»-ի: 70-ամյա մաեստրոն մի քանի երաժշտություն է նվագել, ապա հրավիրել է ներկա գտնվելու նոյեմբերի վերջին Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում կայանալիք համերգին: