ՍԴ-ն որոշել է, որ քննչական մարմինները այլևս չեն կարող պարտադրել ԶԼՄ-ին հրապարակել աղբյուրը
Այսօր Սահմանադրական դատարանը ամբողջությամբ բավարարեց տեղեկատվության աղբյուրը չհրապարակելու վերաբերյալ «Հրապարակ» օրաթերթի և «iLur.am» լրատվական կայքի հիմնադիր «Ստարտ Մեդիա» ՍՊԸ-ի դիմումները, որոնք ներկայացրել էին իրավաբաններ Արտակ Զեյնալյանն ու Արա Ղազարյանը:
Սահմանադրական դատարանը գրավոր ընթացակարգով քննելով երկու ԶԼՄ-ներին վերաբերող գործը, որոշեց, որ դիմողների նկատմամբ կայացված վերջնական դատական ակտերը նոր հանգամանքների հիմքով օրենքով սահմանված կարգով ենթակա են վերանայման, քանի որ վեճի առարկա դրույթները դիմողների նկատմամբ կիրառվել են այլ մեկնաբանությամբ:
Իրավաբանները Սահմանադրական դատարանի այս որոշումը համարում են նախադեպային և պատրաստվում են դիմել Վճռաբեկ դատարան` գործը վերաբացելու պահանջով:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ iLur»-ն ու «Հրապարակ»-ը տեղեկացրել էին, որ մայիսի 7-ի, լույս 8-ի գիշերը Գյումրիում բռնության է ենթարկվել հունահռոմեական ոճի ըմբիշ, օլիմպիական խաղերի մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը՝ եղբոր հետ: Բռնություն գործադրողը Շիրակի ոստիկանապետ Վարդան Նադարյանն է եղել: Ըստ հրապարակումների` ոստիկանապետն ալկոհոլի ազդեցության տակ է գտնվել, կանգնեցրել է երիտասարդների վարած մեքենան: Սկզբում Հատուկ քննչական ծառայությունը նյութեր էր նախապատրաստել լրատվամիջոցների հրապարակումների հիման վրա, այնուհետև գլխավոր դատախազությունը որոշել էր քրեական գործ հարուցել պաշտոնեական լիազորությունները զենքով կամ հատուկ միջոցներով զուգորդված բռնություն գործադրելով անցնելու հոդվածով և ուղարկել այն ՀՔԾ քննության: Այնուհետև տեղեկատվության աղբյուրը բացահայտելու միջնորդությամբ ՀՔԾ-ն դատարան էր դիմել, ու դատարանը` ի դեմս դատավոր Գագիկ Խանդանյանի, առանց լրատվամիջոցների ներկայացուցիչների ներկայության, այն բավարարել էր:
Թեմային առնչվող հրապարակումներ`
ՀԱԿ-ը դատապարտում է խմբագրի նկատմամբ քրգործի հարուցումը
iLur-ը և «Հրապարակ»-ը կբողոքարկեն իրենց վերաբերող նիստը դռնփակ անցկացնելու մասին որոշումը
Թերթերի խմբագիրները դատապարտում են Հայաստանում «ազատ մամուլի նկատմամբ ճնշումները»
Կարճվել է «iLur.am» կայքի խմբագրի նկատմամբ հարուցված քրեական գործը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան