Ֆրանկֆուրտի գրքի միջազգային տոնավաճառ է այցելել մոտ 275 հազար մարդ
Ֆրանկֆուրտի գրքի միջազգային 67-րդ ցուցահանդես-տոնավաճառ է այցելել մոտ 275 հազար մարդ, որը նախորդ տարվա համեմատ ավելի է 2 տոկոսով: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
Տոնավաճառը մեկ հարկի տակ էր հավաքել մոտ 140 հազար մասնագետների՝ հրատարակիչներ, գործակալներ, վաճառողներ, թարգմանիչներ, պատկերազարդողներ, գրադարանների ներկայացուցիչներ և այլ փորձագետներ:
Ցուցահանդեսում ներկայացվել է ավելի քան 7000 ցուցանմուշ ավելի քան 100 երկրից: Տոնավաճառային հրապարակում տեղի է ունեցել 4000 տարբեր միջոցառում, ներառյալ սեմինաներ, կլոր սեղաններ գրողների, քաղաքական գործիչների, շոու-բիզնեսի ներկայացուցիչների մասնակցությամբ:
Մինչ այս, 2013-ին և 2014-ին ցուցահանդեսի կազմակերպիչներն արձանագրել էին այցելուների քանակի նվազում: Փորձագետների կարծիքով, գրահրատարակչության նկատմամբ հետաքրքրության նվազումը պայմանավորված էր մի շարք երկրներում տնտեսական իրավիճակով և թվային գրահրատարակչության զարգացմամբ:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14-18-ին տեղի ունեցած Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդես–տոնավաճառին Հայաստանն իր առանձին տաղավարով է մասնակցել: Ցուցահանդեսում ներկայացվել է վերջին տարիներին Հայաստանում և արտերկրում, մասնավորապես, Գերմանիայում հրատարակված գրքեր, որոնց թվում եղել են ինչպես պետական պատվերով ու աջակցությամբ, այնպես էլ մասնավոր հրատարակչությունների նախաձեռնությամբ հրատարակված շուրջ 300 անուն գիրք: Տաղավարի առանձին հատվածում ներկայացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված գրականություն:
Նախորդող հրապարակումներ՝
Իրանը հրաժարավել է մասնակցել Ֆրանկֆուրտի գրքի ցուցահանդես–տոնավաճառին գրող Սալման Ռուշդիի պատճառով
Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսում ներկայացվելու է Հայոց ցեղասպանությանը նվիրված գրականություն
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա