ՖԻՖԱ-ն անվանել է «Ոսկե գնդակի» 23 հավակնորդներին
Միջազգային ֆուտբոլի ֆեդերացիան (ՖԻՖԱ) հրապարակել է «Ոսկե գնդակ-2015» մրցանակի 23 թեկնածուների անունները: Այս մասին հայտնում է կազմակերպության պաշտոնական կայքը:
Մրցանակի հավակնորդների ցուցակում մադրիդյան «Ռեալն» ունի 5 ներկայացուցիչ (Քրիշտիանու Ռոնալդու, Տոնի Կրոոս, Խամես Ռոդրիգես, Գարետ Բեյլ և Քարիմ Բենզեմա): Նույնքան ֆուտբոլիստներ է ներկայացնում մյունխենյան «Բավարիան» (Թոմաս Մյուլլեր, Մանուել Նոյեր, Արյեն Ռոբբեն, Արթուրո Վիդալ և Ռոբերտ Լևանդովսկի): Կատալոնյան «Բարսելոնը» ներկայացված է 6 խաղացողներով (Լիոնել Մեսսի, Նեյմար, Անդրես Ինյեստա, Խավիեր Մասկերանո, Իվան Ռակիտիչ և Լուիս Սուարես):
Մրցանակին հավակնում են նաև Սերխիո Ագուերոն, Քևին դե Բրեյնեն, Յայա Տուրեն (երեքն էլ՝ «Մանչեսթեր Սիթի»), Էդեն Ազարը («Չելսի»), Զլատան Իբրահիմովիչը (ՊՍԺ), Պոլ Պոգբան («Յուվենթուս») և Ալեքսիս Սանչեսը («Արսենալ»):
Լավագույն եռյակը կորոշվի նոյեմբերի 30-ին: «Ոսկե գնդակի» տիրակալի անունը հայտնի կդառնա 2016 թ. հունվարի 11-ին:
Հիշեցնենք, որ վերջին 2 տարում մրցանակը բաժին է հասել Քրիշտիանու Ռոնալդուին:
ՖԻՖԱ-ն ներկայացրել է նաև տարվա լավագույն մարզչի 10 թեկնածուներին՝ Մասիմիլիանո Ալլեգրի («Յուվենթուս»), Կառլո Անչելոտտի («Ռեալ»), Լորան Բլան (ՊՍԺ), Ունայ Էմերի («Սևիլիա»), Խոսեպ Գվարդիոլա («Բավարիա»), Լուիս Էնրիկե («Բարսելոն»), Ժոզե Մոուրինյո («Չելսի»), Խորխե Սամպաոլի (Չիլիի հավաքական), Դիեգո Սիմեոնե («Ատլետիկո») և Արսեն Վենգեր («Արսենալ»):
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում