ՀայԷկոնոմբանկից հաստատել են ԲՏԱ բանկում աուդիտ իրականացնելու մասին լուրը. ՀԺ
ՀայԷկոնոմբանկի մամուլի պատասխանատու Աննա Մկրտչյանը երեկ «Հայկական ժամանակ»-ի թղթակցի հետ զրույցում հաստատել է տեղեկություններն այն մասին, որ Հայէկոնոմբանկը աուդիտ է իրականացնում ԲՏԱ բանկում՝ այն իրեն միաձուլելու նպատակով։
Գործարքի այլ մանրամասներ ՀայԷկոնոմբանկի մամուլի պատասխանատուն չի հայտնել, նշելով, որ դրանք պարունակում են առևտրային գաղտնիքներ։
«Սպասվում է, որ աուդիտը կտևի մոտ երկու ամիս, որից հետո էլ, հավանաբար, տեղի կունենա ԲՏԱ-ի միաձուլումը Հայէկոնոմբանկին։ Նշենք, որ խոսքը ֆինանսական և իրավաբանական աուդիտի մասին է։ Բանկային համակարգում սա նշանակալից իրադարձություն է։
Հայէկնոմբանկը համարվում է համակարգաստեղծ բանկ Հայաստանում։ Համեմատաբար ավելի համեստ ծավալներ ունեցող ԲՏԱ-ն ստեղծվել է ղազախական կապիտալով»,-գրում է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան