Կարապետյանը չի բավարարվելու Բիբինին ՀԷՑ գլխավոր տնօրենի պաշտոնից ազատելով. ՀԺ
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, «Տաշիր գրուպ»-ի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ սեփականատեր Սամվել կարապետյանը հանդիպել է ՀԷՑ ղեկավար անձնակազմի, մասնաճյուղերի ղեկավարների հետ։ Գործարարը ներկայացրել է, թե ինչ նպատակ է հետապնդում իր կողմից ընկերության բաժնետոմսերի ձեռքբերումը։
«Ես փող աշխատելու նպատակ չունեմ։ Իմ նպատակը համակարգն առողջացնելն է, խնդիրները վերացնելը, որպեսզի մեր երկրում բարձր որակի սպասարկում ունենաք։ Համակարգը պետք է մաքրենք, առողջացնենք»,- ասել է Սամվել կարապետյանը ու նաև քննարկել ընկերության առաջիկա անելիքները։
Թերթի տեղեկություններով, Կարապետյանը չի բավարարվելու միայն Եվգենի Բիբինին ՀԷՑ գլխավոր տնօրենի պաշտոնից ազատելով, և շուտով պաշտոնանկ են լինելու մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ ևս։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան