ԼՂՀ-ում քննարկվել են անհայտ կորածների ճակատագրերի բացահայտման ուղղությամբ տարվող աշխատանքները
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը նախօրեին ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ղեկավար Պատրիկ Վիալին։ Այս մասին հայտնում են ԼՂՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ԼՂՀ-ում ԿԽՄԿ կողմից իրականացվող ծրագրերին առնչվող մի շարք հարցեր, մասնավորապես, անհայտ կորածների ճակատագրերի բացահայտման ուղղությամբ տարվող աշխատանքները։
Կարեն Միրզոյանն անդրադարձել է նաև ադրբեջանական գերության մեջ գտնվող ԼՂՀ քաղաքացիների ճակատագրին, ընդգծելով նրանց նկատմամբ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի շարունակական խախտումների անթույլատրելիությունը։
Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ առաքելության ղեկավար Դրագոսլավ Բլաժևիչը։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին