Ստամբուլում երեխաներից Իսլամական պետության գրոհայիններ են պատրաստում
Ստամբուլում ԱՊՀ երկու երկրների երեխաներից «Իսլամական պետության» գրոհայիններ են պատրաստում: Այս մասին գրում է «Վեստի.ռու»-ն՝ վկայակոչելով թուրքական «Վաթան»-ին:
Թուրքական ոստիկանությունը գրոհայինների նախապատրաստական կենտրոնում ձերբակալել է 50 օտարերկրացու, որոնց կեսը երեխաներ են եղել: Անկարայում հնչած պայթյուններից հետո իրականացված հակաահաբեկչական գործողությունների շրջանակում Պենդիկ շրջանում ոչնչացվել է ուսումնական կենտրոն: Ձերբակալվածները շուտով պետք է ուղարկվեին Սիրիա: Նրանց թվում եղել է 24 անչափահաս Ուզբեկստանից և Տաջիկստանից: