Կառավարությունը 8 միլիոն եվրոյի չափով վարկ է պատրաստվում վերցնել. «Ժողովուրդ»
ՀՀ Կառավարությունը պատրաստվում է հերթական վարկը վերցնել, այս անգամ 8 միլիոն եվրոյի չափով: Վարկը նախատեսվում է վերցնել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից՝ երևի կոշտ թափոնների կառավարման ծրագիր իրականացնելու համար: Այս մասին գրել է «Ժողովուրդ»-ը:
«ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ երեկ ստորագրած որոշմամբ ստեղծվել է բանակցային խումբ՝ երևի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանի գլխավորությամբ: Ի դեպ՝ բանակցային խմբի անդամների մի մասը ևս Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչներ են, իսկ էկոնոմիկայի և ֆինանսների նախարարություններն այս խմբում ներկայացնում են տարբեր բաժնի պետերի մակարդակով: Այսինքն՝ վերաբերմունքն ակնհայտ է. դե, ութ մլն եվրոյի եղածն ինչ է, որ, ասենք, նախարարի մակարդակով դրանով զբաղվեն: Նույնիսկ Երևանի քաղաքապետի համար դա «հեչ» բան է, ու բոլորն իրենց ենթականերին են ուղարկել՝ այդ մի քանի լումայի համար բանակցելու»,-հավելել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան