Անկարայում տեղի ունեցած պայթյունից վիրավորված հայ երիտասարդը շարունակելու է պայքարը
Անկարայում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունի հետևանքով վիրավորված 21-ամյա Րուտի Սայաթ Փուլատյանը «Արևելք»-ին ասել է, որ Թուրքիայի բոլոր շրջանները գտնվում են պատերազմի լուրջ սպառնալիքի տակ: Նա պատմել է, որ ինքը Թուրքիայի «Ժողովուրդների ժողովրդավարական» քրդամետ կուսակցության անդամ է, իրենք աշխատում են հակազդել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության սխալ քաղաքականությանը, հոկտեմբերի 10-ին դուրս էին եկել խաղաղ ցույցի:
«Ցույցի ընթացքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 102 մարդ, բայց մենք կշարունակենք մեր պայքարը»,- ասել է նա:
Րուտի Սայաթ Փուլատյանը նշել է, որ այն մարդիկ, ովքեր ունեն «Արդարություն և զարգացում» կուսակցության տեսակետից տարբերվող կարծիքներ, այսօր գտնվում և ձերբակալվում են:
Ըստ նրա, Պոլսում և տարբեր շրջաններում «Ժողովուրդների ժողովրդավարական» կուսակցությանը ճնշող քաղաքականություն է տարվում և երեկ իշխանություններն արգելել են կուսակցությանն իր նախընտրական ծրագիրը տարածել:
Նա կարևորում է նոյեմբերի 1-ին կայանալիք խորհրդարանական ընտությունները՝ նշելով. «Թուրքիայում խաղաղություն ցանկացողները պետք է հաղթեն, պատերազմ ցանկացողները՝ պարտվեն»: