Արոնյանը և Մկրտչյանը ոչ-ոքի են խաղացել
Լևոն Արոնյանը և Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի են խաղացել Եվրոպայի գավաթի ակումբային խաղարկության 3-րդ տուրում:
Հայաստանի տղամարդկանց հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը երկու տուր բաց թողնելուց հետո առաջին անգամ մասնակցեց գավաթի խաղարկությանը: Նա ոչ-ոքի խաղաց Ինարկիևի հետ: «Սիբերիան» հաղթեց «Լեգասի Սքուեր» թիմին ընդհանուր 4:2 հաշվով:
Կանանց պայքարում Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի խաղաց 3-րդ տուրում: Նրա թիմը՝ «Ուգրան» 2:2 ավարտեց «Լեգասի» հետ հանդիպումը: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում