«Մեր պայքարը մասնակի հաջողությամբ պսակվեց». «Նաիրիտի» նախկին աշխատակից
«Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցները նամակով դիմելու են Հայաստանի նախագահին՝ մանրամասն տեղեկացնելու այն խախտումների մասին, որոնք թույլ են տրվել իրենց աշխատավարձերի պարտքը վերադարձնելու ժամանակ:
«Մեզ պարտադրել են ստրկացուցիչ պայմանագիր ստորագրել: Միայն այդ պարագայում էր, որ կվճարեին աշխատավարձի պարտքը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակից Զոհրապ Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ իրենց երկարատև պայքարն ավարտվեց հաջողությամբ, բայց հաջողությունը կարելի է մասնակից համար. «Մենք ստացանք տարիների կուտակված աշխատավարձը, սակայն որպես նախապայման ստիպված ենք եղել ստորագրել պայմանագիր «Նաիրիտ 2» գործարանի հետ: Աշխատակիցները ստորագրեցին այդ պայմանագիրը, որով իրենց իրավունքները տույժերի, տուգանքների մասով զիջում են «Նաիրիտ 2» գործարանին, որը դատարանի վճռով «Նաիրիտին» պարտք էր մոտ 5 միլիարդ դրամ»:
Գործարանի մամուլի նախկին խոսնակ Անուշ Հարությունյանի խոսքով, աշխատավարձ ստանալու պահին կային աշխատակիցներ, ովքեր իրենց ձեռքին ունեին դատարանի վճիռը, ըստ որի պետք է իրենց վճարեին ամբողջ պարտքը տույժերի հետ մասին, սակայն նրանք էլ ստացել են միայն իրենց պարտքը՝ առանց տույժերի: Այսինքն, ըստ նրա, ակնհայտ է դառնում, որ Հայաստանում դատարանի որոշումը հիմք չէ:
«Ես չեմ ուզում վերադարձնել տուգանքները: Բայց եթե չեմ ստանում ու զիջում եմ «Նաիրիտին», չեմ ուզում, որ ինչ-որ երրորդ կառույց կարողանա ինչ- որ պահի, երբ «Նաիրիտը» կարողանա աշխատել, իմ տույժն ու տուգանքները պահանջի և ստանա «Նաիրիտից»,- նշեց Ա. Հարությունյանը:
Նաիրիտցիները վաղը հավաքվելու են կառավարության շենքի դիմաց:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան