ԱԳ փոխնախարարների միջև թեժ մարտեր են ընթանում ԱՄՆ դեսպանի պաշտոնի համար. «Հրապարակ»
«Հրապարակ»-ն անդրադարձել է Տիգրան Սարգսյանի՝ ԵՏՄ տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ նշանակվելուն և փաստին, որ 2016-ի փետրվարի 1-ից ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի պաշտոնը թափում է մնալու ու գրել. «Թեև նախօրեին լուր տարածվեց, թե Արմեն Աշոտյանն է այնտեղ նշանակվելու, սակայն ԱԳՆ «Հրապարակ»-ի աղբյուրներն ասում են, որ թեժ մարտեր են ընթանում ԱԳ փոխնախարարների միջև։ Հատկապես այդ պաշտոնին հավակնում են Աշոտ Հովակիմյանը և Կարեն Նազարյանը: Հովակիմյանը 1999-2006 թթ. եղել է Լեհաստանում, 2006-2011 թթ. Ավստրիայում, Հունգարիայում, Չեխիայում, Սլովակիայում ՀՀ դեսպան, 2008-2011թթ.՝ ԵԱՀԿ-ում և ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ։ Կարեն Նազարյանը եղել է 2005-2009 թթ. Իրանում ՀՀ դեսպան և 1996– 2014թթ.՝ ընդմիջումներով, ՄԱԿ-ում ՀՀ դեսպան, մշտական ներկայացուցիչ»։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան