Վենետիկի հանձնաժողովից արձագանքում են Զուրաբյանին. ՀԺ
Վենետիկի հանձնաժողովի քարտուղարը երեկ պատասխանել է «Հայկական Ժամանակ»-ի հարցին՝ արդյոք իրենք են ՀՀ իշխանություններին խնդրել հետամուտ լինել Լևոն Զուրաբյանի հայտարարությանը, թե Գագիկ Հարությունյանը կաշառել է Վենետիկի հանձնաժողովին:
«Մենք այդ մասին իմացել ենք ԶԼՄ-ների հաղորդումներից, և գտնում ենք, այդ մեղադրանքները կատարելապես անհեթեթ են: Մենք չենք խնդրել Հայաստանի իշխանություններին պարզաբանել այդ հարցը»,-գրել է Թոմաս Մարքերթը:
Եվրամիության մամուլի քարտուղար Տատյանա Բաևան էլ իր հերթին սույն գրությանը հավելել է. «Ես կցանկանայի ավելացնել, որ Վենետիկի հանձնաժողովը հեղինակավոր իրավական փորձագետների անկախ մարմին է, որի աշխատանքը հիմնված է անկողմնակալության և ազնվության սկզբունքների վրա: Վենետիկի հանձնաժողովի դերը այն չէ, որ ստիպի կառավարություններին ընդունել իր առաջարկությունները»:
Թերթը նաև տեղեկացել է, որ ՀՀ գլխավոր դատախազությունը դեռ չի կողմնորոշվում՝ ինչ ընթացք տալ Զուրաբյանի սկանդալային հայտարարությանը: Դատախազությունը ոստիկանությանը հանձնարարել էր հետաքննել Զուրաբյանի հայտարարությունը, բայց վերջինս ոստիկանություն չէր ներկայացել:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան