Դեղերի ներկրման ծավալների կտրուկ անկումը կապված է բնակչության գնողունակության անկման հետ. ՀԺ
ՀՀ մաքսային ծառայության հրապարակած պաշտոնական տեղեկանքի համաձայն՝ այս տարվա առաջին կիսամյակում Հայաստան է ներկրվել 38.8 միլիոն դոլարի դեղորայք, ինչը 14.5 տոկոսով ավելի քիչ է, քան անցած տարվա նույն ժամանակահատվածում:
«Դեղերի ներկրման ծավալների նման կտրուկ անկումը ոլորտի մասնագետները պայմանավորում են բնակչության գնողունակության անկմամբ: Առանց այդ էլ Հայաստանում դեղերը շատ ավելի թանկ են, քան, օրինակ, ԱՊՀ այլ երկրներում, ինչը հիմնականում պայմանավորված է դեղերի ներկրման ոլորտում գործող անիմաստ սահմանափակումներով և պատկան մարմինների կամայականություններով: Ներկայումս ԱԺ-ում գտնվող «Դեղերի մասին» նոր օրինագծով այդ սահմանափակումները էլ ավելի են խորանալու, իսկ կամայականությունների և կոռուպցիայի հնարավորություններն ավելի են մեծանալու, ինչը ավելի է թանկացնելու դեղերը Հայաստանում»,-գրել է «Հայկական ժամանակ»-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան