Լոնդոնյան կինոփառատոնն ավարատվել է հունական կինոյի հաղթանակով
Լոնդոնի կինոփառատոնում լավագույն ֆիլմ է ճանաչվել Հունաստանցի կին ռեժիսոր Աֆինա Ռախել Ցանգարի «Շեվալյե» տրագիկոմեդիան: Այս մասին հայտնում է rg.ru կայքը:
Նշվում է, որ մրցույթին ներկայացված է եղել 13 ֆիլմ, որոնք բավականին ուժեղ մրցակիցներ են եղել. որպես այդպիսիք ընդգծվում են Լասլո Նեմեշի «Սոլայի որդին» և Ապիչատպոնգա Վիրասետակուլայի «Շքեղության գերեզմանոց» ֆիլմերը:
Բրիտանական կինոինստիտուտի նոր պատվավաոր անդամ է դարձել դերասանուհի Քեյթ Բլանշետը, ով փառատոնային ծրագրերում ներկայացված է եղել «Քերոլ» և «Ճշմարտություն» ֆիլմերով:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա