Թևան Պողոսյան. ԵՄ-ի ու Հայաստանի միջև նոր պայմանագրի արագ կնքումը բխում է Հայաստանի շահերից
«Ժառանգություն» խմբակցության անդամ Թևան Պողոսյանն այսօր «Մեդիա կենտրոն»-ում հրավիրած Եվրոպական հանձնաժողովը ՀՀ-ի հետ բանակցություններ սկսելու մանդատ է ստացել. ակնկալիքներ և հեռանկարներ» թեմայով քննարկման ժամանակ հիշեց, որ Հայաստանի ու ԵՄ միջև նոր ստորագրվելիք պայմանագրի քննարկումների համար Երևան եկած եվրոպացի փորձագետներն անընդհատ հարց էին տալիս, հնարավո՞ր է, որ այս անգամ էլ ինչ-որ փուլում Հայաստանի վրա ճնշում գործադրվի բանակցություններից հետ կանգնելու համար:
«Ասոցացում մինուս համարենք, չգիտեմ կիսազատ, կիսախոր համաձայնագիր ենք ստորագրելու: Դասերից մեկը պետք է լինի այն, որ հենց որևէ կետի շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվում, տեղեկատվություն տրամադրվի հասարակությանը, բիզնես, մշակութային, կրթական համայնքներին, թե ինչ բարեփոխումներ են արվելու, որ իրենք էլ գիտակցեն, եթե պետք լինի պայքարեն»,-ասաց Թ. Պողոսյաննը, կարծիք հայտնելով, որ սեպտեմբերի 3-ի իրավիճակից դասեր քաղել են թե Հայաստանը, թե Եվրամիությունը:
Հիշեցնենք, որ 2013թ սեպտեմբերի 3-ին հայտարարվեց, որ Հայաստանը մտնելու է Մաքսային միություն և մասնակցելու է Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացին:
«Եթե քաղաքական կամք լինի, ապա հնարավոր է շատ արագ ստորագրվի փաստաթուղթը: Դա իսկապես բխում է Հայաստանի շահերից»,-ասաց Թ. Պողոսյանը, նկատելով, որ նույնիսկ կարելի է «Սկայպ»-ի միջոցով ամենօրյա բանակցություններ իրականացնել:
Նախորդող հրապարակումներ՝
Փոխնախարար. ԵՄ հետ ստորագրվելիք նոր համաձայնագրում տարիֆային մասը չի լինի
Նալբանդյան. Կարևորում ենք Հայաստանի հետ բանակցությունների մանդատի տրամադրումը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան