Ցեղասպանության ժխտումն արգելելու համար՝ Եվրադատարանը հայերին հրահրում է բռնության. Սասունյան

«Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) Մեծ պալատը՝ դատավորների 10 կողմ, 7 դեմ ձայների հարաբերակցությամբ, հաստատեց թուրք քաղաքական գործչի խոսքի ազատության իրավունքը՝ գտնելով, որ Շվեյցարիայի դատարանները նրան սխալ էին դատապարտել Հայոց ցեղասպանության ժխտման համար:

Մեզ համար ավելի կարևոր է, որ Մեծ պալատը հակադրվեց Ստորին պալատի ՝ 2013 թ. դեկտեմբերի 17-ի անհիմն որոշմանը, որը կասկածի տակ էր առել Հայոց ցեղասպանության վավերականության փաստը: 2015 թ. հոկտեմբերի 15-ին ՄԻԵԴ-ի Մեծ պալատն ուղղեց այդ իրավասության հարցը, որոշում կայացնելով, որ այս գործով դատարանի խնդիրը չէ որոշելու «արդյոք Օսմանյան կայսրությունում 1915 թվականին հայ ժողովրդի նկատմամբ կատարված զանգվածային կոտորածներն ու տեղահանումները կարող են որակվել ցեղասպանություն` միջազգային իրավունքում այդ հասկացությանը տրված բովանդակության տեսանկյունից, որ որևէ իրավասություն չունի իրավական հայտարարություններ անելու այս հարցի վերաբերյալ՝ անկախ նրանից, թե որ տեսանկյունից է դա արվում»: Սա էր տասը դատավորների կայացրած վճիռը, որոնք քվեարկել էին հօգուտ Փերինչեքի:

Մնացած յոթ դատավորները ոչ միայն չհամաձայնեցին մեծամասնության կայացրած որոշմանը՝ ի նպաստ Փերինչեքի, այլև վերահաստատեցին Հայոց ցեղասպանության ճշմարտացիությունը. «Այն, որ հայ ժողովրդի կոտորածները եւ տեղահանությունները համարվում են ցեղասպանություն, կասկածից վեր է.... Հայոց ցեղասպանությունը հստակորեն ամրագրված պատմական փաստ է: Ժխտել այն, նշանակում է ժխտել ակնհայտը: Բայց սա չի վիճարկվում այստեղ: Այս գործը պատմական ճշմարտության կամ 1915 թվականի իրադարձությունների իրավական գնահատական տալու մասին չէ: Իրական խնդիրն այս գործում այն է, թե արդյոք պետությունը, առանց խախտելու իր հայեցողության շրջանակը, կարող է քրեական հանցագործություն համարել ցեղասպանություն վերապրած ժողովրդի հիշողությունը վիրավորելը: Մեր կարծիքով, սա իրոք հնարավոր է», գրել են յոթ դատավորները իրենց տարակարծությունն արտահայտող համատեղ կարծիքի մեջ:

Այնուամենայնիվ, Մեծ պալատը հանգեց որոշ անհիմն եզրակացությունների, որոնք անտրամաբանական են և առողջ դատողության մեջ չեն տեղավորվում: Դատավորների մեծ մասն առաջ քաշեց այն անմիաստ փաստարկը, թե քանի որ Փերինչեքի հայտարարության և 1915 թ. «ողբերգական դեպքերի» միջև 90 տարի է անցել, ապա Շվեյցարիան կարիք չուներ կարգավորելու նրա ելույթը: Ենթադրվում է, որ վաղեմության պատճառով Փերինչեքի ժխտողականությունը հայերի համար դարձել էր նվազ տագնապալից: Ինչպես մատնանշել են տարակարծիք յոթ դատավորները, մեծամասնության դիրքորոշումը խախտում է «այն սկզբունքը, որ վաղեմության ժամկետ չի կիրառվում պատերազմի հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների նկատմամբ»:

Դատավորների մեծամասնությունը նաև առաջ քաշեց մի կասկածելի փաստարկ, որպեսզի արդարացնի, թե ինչու է Հոլոքոստի ժխտումը հանցանք, և ոչ թե ազատ արտահայտվելու իրավունքի խախտում: Նրանք համարում են, որ Հոլոքոստի ժխտումը «հակաժողովրդավարական գաղափարախոսություն» և «հակասեմիտիզմ» է, մինչդեռ պնդում են, որ Փերինչեքի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը՝ «հայերի և թուրքերի միջև լուրջ բախումների» չի հանգեցրել Շվեյցարիայում: Բացի այդ, պնդել են, որ ուղիղ կապ կա Հոլոքոստի ժխտման և շատ եվրոպական «պետությունների միջև, որոնք իրենց վրա են զգացել նացիստական սարսափները», սակայն համանման կապ չեն գտել Շվեյցարիայի և Հայոց ցեղասպանության միջև:

Դատավորների նախորդ փաստարկներում առկա են մի քանի խնդիրներ.

- Որևէ ցեղասպանության հերքման գործում չպետք է լինի երկակի ստանդարտ: Եթե Հոլոքոստի ժխտումը հանցագործություն է, ապա այդպես պետք է համարվի նաև մյուս ցեղասպանությունների ժխտման դեպքում: Արտոնյալ վերաբերմունքը որոշ ցեղասպանությունների զոհերի, սակայն ոչ բոլորի հանդեպ, ամոթալի խայտառակություն է: Որպես Միացյալ Նահանգներում հրապարակվող թերթի խմբագիր, ես բնականաբար խոսքի ազատության խիստ պաշտպանվածության ամերիկյան մոտեցման ջատագովն եմ, քան ավելի սահմանափակող եվրոպական սկզբունքի: Սակայն, անկախ նրանից, թե որ իրավական համակարգին ենք հետևում՝ ցեղասպանության զոհերի միջև խտրականությունն անընդունելի է:

- Դատավորների մեծամասնությունը բազմիցս նշել են, թե քանի որ Փերինչեքի ժխտումը չի հանգեցրել հասարակական անկարգությունների հայկական համայնքի կողմից, ապա շվեյցարական դատարանները չպետք է դատապարտեին նրան: Սարսափելի է, որ նման վտանգավոր հայտարարություն անելով, Մեծ պալատը, ըստ էության, հրահրում է հայերին դիմելու բռնության, բավարարելու համար դատարանի պահանջը, որ Հայոց ցեղասպանության ժխտումը կարող է քրեականացվել միայն այն դեպքում, եթե դրան հաջորդեն որոշակի բռնարարքներ: Քանի որ Շվեյցարիայի հայերը գործել են քաղաքակիրթ ձևով, ոստիկանություն դիմելով և հայց ներկայացնելով՝ Փերինչեքի նկատմամբ ֆիզիկական ուժ կիրառելու փոխարեն, այժմ նրանց ասում են, որ իրենց օրինական պահանջը անվավեր է, քանի որ հասարակական կարգը չեն խախտել…

- Պատմական սխալ է պնդել, որ Շցեյցարիայի և Հայոց ցեղասպանության միջև կապ գոյություն չունի: 1890 թ. ավելի քան 400 հազար շվեյցարացիներ միջնորդագիր էին ստորագրել համիդյան ջարդերի դեմ բողոքելու համար: Շվեյցարացի միսիոներներն անթիվ հայ որբերի են փրկել Ցեղասպանության ժամանակ և նրանց ապաստան տվել Շվեյցարիայում:

Բարեբախտաբար, Մեծ պալատը չպահանջեց, որ Շվեյցարիան փոխի ցեղասպանության ժխտման մասին իր օրենքները, նկատի ունենալով, որ այս օրենքը պարզապես սխալ է կիրառվել Փերինչեքի պարագայում: Հետևաբար, Հունաստանը, Կիպրոսը և Սլովակիան կարիք չունեն փոխելու Հայոց ցեղասպանության հերքման քրեականացման մասին իրենց օրենքները:

Ուրախալի է նաև, որ դատարանը մերժեց Փերինչեքի՝ 135 հազար եվրոյի վնասի և դատական ծասերի փոխհատուցման պահանջը:

Պետք է բարձր գնահատել միջազգային փաստաբաններ Ջեֆրի Ռոբերտսոնի և Ամալ Քլունիի, ինչպես նաև Հայաստանի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի բացառիկ ջանքերը դատարանում Հայաստանը ներկայացնելիս և Հայոց ցեղասպանության մասին ճշմարտությունը պաշտպանելիս:

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:07
Շիրակում, Արագածոտնում և Կոտայքում սպասվում է մառախուղ
Երևանում հունվարի 9-ի ցերեկը, 10-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում հունվարի 9-ի ցերեկը, 10-14-ին սպասվում է առանց...
Աղբյուր` Panorama.am
12:54
Իջևանի Ծռերը նոր իրավարար վճիռ չեն կարողանում ստանալ. Քաղաքագետ
«Որքան հասկանում եմ «Սևւրի Պայմանագիր 2» չի ստացվում ստորագրել։ ԱՄՆ ներկա վարչակարգը Վիլսոնից ավելի ազնիվ է։ Իջևանի Ծռերը նոր...
Աղբյուր` Panorama.am
12:44
Եթե մարդն անկողնային անշարժ է, իրա համար ինչ տարբերություն թոշակն առձեռն կստանա, թե քարտով. Փաշինյան
«Առաջարկում եմ հիմա որոշում կայացնենք, որ կանխիկ թոշակ ընդհանրապես գոյություն չունենա, բոլորին թոշակը տանք քարտերի...
Աղբյուր` Panorama.am
12:41
Ինչպես ձեռք բերել տրանսպորտի արտոնյալ տոմսային փաթեթներ
Հունվարի 9-ից արդեն իսկ ուժի մեջ մտած տրանսպորտային նոր սակագներից արտոնությամբ օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիները սեփական ֆիզիկական անհպում...
Աղբյուր` Panorama.am
12:20
Հրդեհի պատճառով «Օսկարի» հավակնորդների հայտարարումը հետաձգվել է
Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխության հավակնոդների  հայտարարումը հետաձգվել է Լոս Անջելեսում բռնկված հրդեհների...
Աղբյուր` Panorama.am
12:10
Սա ավիացիոն ոլորտում մեր բարեփոխումների արդյունք է. Փաշինյանը՝ դեպի ԵՄ ՀՀ քաղաքացիների արտահոսքի բազմապատկման մասին
«ԵՄ երկրների դեսպանատներում մեր քաղաքացիների՝ վիզաների ստանալու մեծ հերթեր են գոյացել և սա շատ մեծ դժգոհություն է...
Աղբյուր` Panorama.am
12:04
Հայաստանի ղեկավարությունը չունի որևէ «պլան բ» հնարավոր պատերազմի պարագայում. Սուրեն Սարգսյան
«Ոչ ոք չի վիճարկում, որ խաղաղ ճանապարհով բոլոր խնդիրների լուծումը լավագույն սցենարն է: Ոչ ոք սխալ չի գնահատում իրերի իրական...
Աղբյուր` Panorama.am
11:53
Արևմտյան Հայաստան չի կարող լինել Արմավիրից այն կողմ, այն Արաքս գետի մոտ ավարտվում է․ Փաշինյան
«Իրական Հայաստանի կոնցեպտի մեջ... ուշադիր, նախադասություն, որը, համոզված եմ, աղմուկ է հանելու. երբ որ մենք ասում ենք Արևմտյան Հայաստան,...
Աղբյուր` Panorama.am
11:47
Փերիս Հելիթոնի տունն այրվել է
Ամերիկացի դերասանուհի, գործարար Փերիս Հիլթոնի՝ Մալիբուում գտնվող  լողափնյա տունն ամբողջությամբ այրվել է Լոս Անջելեսում բռնվկած...
Աղբյուր` Panorama.am
11:41
Կառավարությունը դրական եզրակացություն տվեց ԵՄ անդամակցության գործընթացը սկսելու օրենսդրական նախաձեռնությանը
«Քաղաքացիական նախաձեռնության կարգով ԱԺ-ի քննարկմանն է ներկայացվել օրենքի նախագիծ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին...
Աղբյուր` Panorama.am
11:21
WTA-250. Էլինա Ավանեսյանը կիսաեզրափակչում է
Հայաստանը ներկայացնող թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը դուրս է եկել Հոբարթի մրցաշարի կիսաեզրափակիչ: Աշխարհի 36-րդ ռակետ, ամերիկացի թենիսիստուհի...
Աղբյուր` Panorama.am
11:07
Մեկ օրում վարելու իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու 35 դեպք է գրանցվել
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 8-ից 9-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության...
Աղբյուր` Panorama.am
10:51
Ադրբեջանի իշխանական հեռուստաընկերությունը Հառիճավանքը ներկայացնում է ադրբեջանական ժառանգություն
Փորձ է արվում հերքելու հայերի՝ որպես առաջին քրիստոնյա ազգ լինելը։
Աղբյուր` Panorama.am
10:38
Ադրբեջանն ակնհայտ «տաքացնում է մկանները». Աբրահամյան
«Հայաստանին ու Հայաստանի իշխանություններին մշտապես աջակցման և սատարման խոսքեր շռայլող դերակատարները, եթե անկեղծ են իրենց մոտեցումներում,...
Աղբյուր` Panorama.am
10:31
Լուկաս Սելարայանը վերադարձել է արգենտինական «Բելգրանո»
«Ես արդեն տանն եմ, շատ երջանիկ և պատրաստ եմ հիանալի տարի անցկացնել»
Աղբյուր` Panorama.am
10:21
Չադի նախագահի նստավայրի վրա հարձակման հետևանքով կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ
«ՌԻԱ նովոստին» ստացել է Չադում նախագահական նստավայրի մոտ տեղի ունեցած փոխհրաձգության վայրից առաջին կադրերը։ Կադրերում երևում են...
Աղբյուր` Panorama.am
09:48
Քաոս է. Լոս Անջելեսում զոհերի թիվը կարող է ավելանալ
Ուժեղ քամին ու արագորեն տարածվող անտառային հրդեհները քաոս են ստեղծել Լոս Անջելես նահանգում։ CNN-ի փոխանցմամբ, նահանգապետը հայտարարել է հինգ...
Աղբյուր` Panorama.am
09:34
Արամ Առաջինը կապ է հաստատել ԱՄՆ-ում հայ համայնքի հետ
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս  Արամ Առաջինը  կապ է հաստատել Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան Հայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Գեղամ...
Աղբյուր` Panorama.am
09:22
59-ամյա Տիգրան Քեոսայանը կլինիկական մահից հետո կոմայի մեջ է հայտնվել
Ռեժիսոր և հեռուստահաղորդավար Տիգրան Քեոսայանը կլինիկական մահից հետո կոմայի մեջ է։ Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է նրա կինը՝ Մարգարիտա...
Աղբյուր` Panorama.am
09:22
Չարենցավանում մառախուղ է
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ...
Աղբյուր` Panorama.am
09:20
ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
Լոս Անջելեսի անտառային հրդեհներից ավերվել են շենքեր,  հարյուրավոր հայեր են կորցրել իրենց բնակարանները, բիզնես հաստատությունները: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
09:18
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». Ի՞նչ նպատակով է Փաշինյանը խուսափում հանրայնացնել արցախյան բոլոր ժամանակների բանակցությունների փաստաթղթերը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ո՞ւմ համար կամ ի՞նչ նպատակով է Նիկոլ Փաշինյանը խուսափում հանրայնացնել արցախյան բոլոր...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Ժողովուրդ». Ինչ նվերներ է ստացել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այն բանից հետո, երբ պաշտոնյաները սկսեցին հայտարարագրել իրենց ստացած նվերները, խիստ զարմանալի...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Մասնագետները իրատեսական չեն համարում 2025 թվականի բյուջեի պլանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի պետական բյուջեի նախագծերն այնքան խարխլված են, որ ամեն տարի դեֆիցիտն ավելանում է,...
Աղբյուր` Panorama.am
08:55
Հունվարի 9-ին փոխանակման կետերում դոլարի և ռուբլու փոխարժեքներն աճել են, եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 9-ին ժամը 08:45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 393 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
08:53
«Ժողովուրդ». Քննչական կոմիտեում կադրային ջարդը շարունակվում է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ քննչական կոմիտեում կադրային ջարդը շարունակվում է։ Գլխավոր դատախազության կադրերը շարունակում...
Աղբյուր` Panorama.am
08:46
Լրիվ կրկես
Ճարտարապետ Արսեն Կարապետյանը իր սոցէջում  աանդրադարձ է արել փոխքաղաքապետի երեկվա ասուլիսին, որի ընթացքում, կարելի է ասել՝ քաղաքապետարանի...
Աղբյուր` Panorama.am
08:00
Մոռանալ Նիկոլին
Էրդողանն ու Ալիևը իրար հերթ չեն տալիս տարածաշրջանը իրենցով անելու համար։ Ալիևը որոշել է իր հնարած ֆաշիզմը ոչնչացնել ուրիշի երկրում, Էրդողանն էլ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
11:00 09/01/2025

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}