ՎՏԲ-Հայաստան Բանկը տրամադրում է սպառողական վարկեր առանց գույքային ապահովման
Առանց գույքային ապահովման սպառողական վարկը տրամադրվում է ցանկացած սպառողական կարիքներ հոգալու նպատակով՝ առանց Բանկում շարժականան/անշարժ գույքի գրավադրման և/կամ երաշխավորության պահանջի: Սպառողական վարկը կարելի է օգտագործել Ձեր հայեցողությամբ՝ ցանկացած նպատակով (օրինակ՝ բնակարանի վերանորոգման, ավտոմեքենայի գնման, հանգստի, բուժման, ուսման վարձի վճարման և այլն): Հաճախորդի կողմից հայտը ստանալուց հետո Բանկը կայացնում է վարկի տրամադրման որոշումը առավելագույնը 2 աշխատանքային օրվա ընթացքում: «Ունիվերսալ» վարկ ստանալու հայտ կարող են ներկայացնել բոլոր այն ֆիզիկական անձինք, ովքեր համապատասխանում են Բանկի հետևյալ պահանջներին.
• հանդիսանում են ՀՀ ռեզիդենտ;
• հայտը ներկայացնելու պահին վարկառուի տարիքը պետք է լինի նվազագույնը 23 տարեկան, իսկ վարկի մարման պահին չպետք է գերազանցի վարկառուի թոշակի անցնելու տարիքը:
Վարկի տրամադրման հիմնական պայմանները
• Տարեկան անվանական տոկոսադրույք՝ 17%-ից մինչև 24%՝ կախված հաճախորդի կոնկրետ թիրախային խմբից;
• Վարկի գումար՝ 100 000-ից մինչև 4 000 000 ՀՀ դրամ (մինչև եկամուտների հարկումից հետո 8-ապատիկ չափով՝ կախված հաճախորդի կոնկրետ թիրախային խմբից);
• Վարկի ժամկետ՝ մինչև 5 տարի;
• Առանց միանվագ միջնորդավճարի հայտի դիտարկման համար;
• «Ունիվերսալ» վարկը ընձեռում է նաև դժբախտ դեպքերից վարկառուի անձնական ապահովագրության հնարավորություն:
Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը
• Վարկառուի անձը հաստատող փաստաթուղթ և հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական քարտ);
• Վարկառուի եկամուտները հաստատող փաստաթղթեր (բացառությամբ այն դեպքերի, երբ վարկառուն ստանում է աշխատավարձ Բանկում):
Վարկի տրամադրման մասին ավելի մանրմասն տեղեկություններ Դուք կարող եք ստանալ, այցելելով ՎՏԲ-Հայաստան Բանկի պաշտոնական կայք http://vtb.am/retail/credits/consumercredit/#withoutPledge հետևյալ հղմամբ, Բանկի ցանկացած մասնաճյուղ կամ զանգահարելով ՎՏԲ-Հայաստան Բանկի միասնական տեղեկատու՝ 87-87 հեռախոսահամարով: