Բարձրլեռնային վայրերում աշխատողներին կտրվի լրավճար
2016 թվականի հունվարի 1-ից պետական և տեղական ինքնակառավարման մարմին չհամարվող բյուջետային հիմնարկների աշխատողներին բարձրլեռնային վայրերում աշխատելու համար լրավճար կտրամադրվի: Այս մասին որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում:
Ինչպես կառավարության այսօրվա նիստում նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, պետական մարմին չհամարվող պետական բյուջետային հիմնարկների աշխատողներին բարձրլեռնային վայրերում աշխատելու համար տրվող լրավճարի չափը աշխատաժամանակի նորմալ կամ կրճատ տևողության դեպքերում կկազմի ամսական 8000 դրամ:
Իսկ ոչ լրիվ աշխատաժամանակով աշխատելու դեպքում լրավճարի ամսական չափը նվազեցվում է օրենքով սահմանված աշխատաժամանակի նորմալ կամ կրճատ տևողության և տվյալ աշխատողի համար նախատեսված ոչ լրիվ աշխատաժամանակի տարբերությանը համապատասխան:
Նախագծով կպահպանվի պետական և տեղական ինքնակառավարման մարմին չհանդիսացող բյուջետային հիմնարկների աշխատողներին բարձրլեռնային վայրերում աշխատանքի համար լրացուցիչ վարձատրություն ստանալու երաշխիքը: