«Գոյ» փորձարարական թատրոնն այսուհետ կկրի Արմեն Մազմանյանի անունը
«Բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունն այսօր՝ ՀՀ կառավարության որոշմամբ, վերանվանվեց «Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն:
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Մազմանյանը 1988 թվականին հիմնադրել է «Գոյ» փորձարարական թատրոնը, որը 2011 թվականին վերանվանվել է «Բերմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոն»: Ա. Մազմանյանը թե որպես հիմնադիր, և թե որպես բեմադրող ռեժիսոր, մեծ դերակատարություն է ունեցել կենտրոնի կայացման և զարգացման գործում, նպաստել է թատրոնի և կինոյի զարգացմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա