Քննարկում՝ պրոբացիայի օրենքի հետ կապված
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի և ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Նաիրա Ավետիսյանի մասնակցությամբ տեղի է ունեցել քննարկում՝ «Պրոբացիայի և պրոբացիայի պետական ծառայության մասին» ՀՀ օրենքի հիմնադրույթների և դրա վերաբերյալ Եվրոպայի Խորհրդի ներկայացրած նախնական փորձագիտական կարծիքի վերաբերյալ:
Սուրեն Քրմոյանը մասնակիցներին ուղղված իր ողջույնի խոսքում կարևորել է կազմակերպված քննարկումը և նշել, որ օրենքի նախագիծը դեռևս գտնվում է լրամշակման փուլում և քննարկումնների ժամանակ մասնակիցների կողմից հնչեցված ողջամիտ առաջարկներն անպայման տեղ կգտնեն օրենքի վերջնական տարբերակում:
Արդարադատության նախարարի տեղակալը հայտնել է նաև ՀՀ ԱՆ պատրաստակամությունը՝ հասարակական կազմակերպությունների և շահագրգիռ պետական մարմինների հետ պրոբացիոն ծառայության ներդրման աշխատանքներում ևս սերտ համագործակցություն ապահովելու ուղղությամբ: