Ռուբեն Հայրապետյանը մեկնել է Հայաստանից. ՀԺ
«Հայկական ժամանակ»-ին հայտնի է դարձել, որ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը մեկնել է Հայաստանից: Ուշագրավ է, որ Հայրապետյանը ՀՀ-ից մեկնել է նախօրեին Քննչական կոմիտեում ազատամարտիկ Սմբատ Հակոբյանի ծեծի գործով հարցաքննվելուց հետո:
Թերթի աղբյուրները հայտնում են, որ Հայրապետյանը նախատեսել էր բուժման նպատակով երկրից մենկնել նոյեմբերի երկրորդ կեսին, բայց, փաստորեն, մեկնել է երեկ՝ կնոջ և հոր հետ:
Հիշեցնենք, Սմբատ Հակոբյանը, որը սեպտեմբերի 21-ին դաժան ծեծի էր ենթարկվել Աբովյան փողոցում, հայտարարել էր, որ իր ծեծի հետևում կանգնած է Ռուբեն Հայրապետյանը: Ազատամարտիկը հրապարակել էր նաև իր և Հայրապետյանի հեռախոսային խոսակցության ձայնագրության սղագրությունը, որի համաձայն, Հայրապետյանը զանգահարել է Սմբատ Հակոբյանին, սպառնացել և հայհոյանքներ տվել՝ հրահանգելով չմասնակցել էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ընթացող բողոքի ակցիաներին: «Ես հիմքերն ունեմ կասկածելու, որ ծեծի հովանավորը Ռուբեն Հայրապետյանն է»,- ասել էր ազատամարտիկը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան