Դրամը կտրուկ արժևորվել է դոլարի նկատմամբ. ՀԺ
Երեկ թե բանկերում, և թե փոխանակման կետերում հայկական դրամը կտրուկ արժեվորվել է դոլարի նկատմամբ: Այս մասին գրում է «Հայկական ժամանակ»-ը։
Մեկ դոլարի գնման գինը փոխանակման կետերում հասել է 468 դրամի, ինչը ամենացածր ցուցանիշն է այս տարվա ընթացքում: Ընդամենը երկու օր առաջ դոլարը 4-5 դրամով ավելի թանկ էր: Բոլոր այն գործոնները, որոնք ազդում են դրամի փոխարժեքի վրա, պետք է նմաստեն դրամի արժեզրկմանը: Մասնավորապես՝ արտահանումը նվազել է, տրանսֆերտները նվազել են, ռուսական ռուբլին սկսել է կրկին արժեզրկվել և այլն: Բայց ամենաուշագրավն այն է, որ չնայած դրամի արժեվորմանը, ԿԲ-ն շուկայից էժան գնով դոլար չի գնել և այդպիսով չի կանխել դրամի կտրուկ արժեվորումը: Եթե դրամը այդքանով արժեզրկվեր, ԿԲ-ն չէր հապաղի և մի քանի տասնյակ միլիոն դոլար կլցներ շուկա: Սա վկայում է, որ ԿԲ-ն խաղում է հօգուտ դրամի արժեվորման և ոչ թե կայունության: Սա որոշակի կասկածների տեղիք է տալիս»:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան