ՀՅԴ-ի «Այո»-ի շտաբը ղեկավարելու է Աղվան Վարդանյանը.«Ժողովուրդ»
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, որ իրենց կուսակցությունը ձևավորվել է սահմանադրական փոփոխությունների քարոզչության 5 խումբ, որոնք նոյեմբերից արդեն կսկսեն ակտիվ քարոզչություն իրականացնել: Ինչպես հայտնի է՝ ՀՅԴ-ն սահմանադրական փոփոխություններին կողմ է, այսպես ասած, այո-ի թևից է: Ըստ Մինասյանի՝ իրենք քարոզարշավն իրականացնելու են հիմնականում ոչ աշխատանքային օրերին, որպեսզի իրենց աշխատանքից չկտրվեն:
«Ժողովուրդ»-ը պատգամավորից տեղեկացել է, որ ՀՅԴ-ի այո-ի շտաբն ի պաշտոնե ղեկավարելու է Աղվան Վարդանյանը: «Շտաբը գործում է գերագույն մարմնի ներքո, իսկ ԳՄ անունից հանդես գալու իրավասություն ունի ԳՄ ներկայացուցիչը: Այս պահի դրությամբ ԳՄ ներկայացուցիչ է Աղվան Վարդանյանը»,- պարզաբանեց Մինասյանը: Ի դեպ, քարոզչական խմբերը կազմված են լինելու 3-4 հոգուց: Այսինքն՝ ստացվում է, որ ՀՅԴ-ականներից այո-ի քարոզով զբաղվելու է ընդամենը մոտ 20 մարդ:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան