Արդեն մթերվել է 209 հազար տոննա խաղող
Հայաստանում, օպերատիվ տվյալներով, հոկտեմբերի 22-ի դրությամբ արտադրվել է շուրջ 301 հազար տոննա խաղող, նախորդ ամբողջ տարվա 261 հազար տոննայի դիմաց։ Այս մասին հայտնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Հոկտեմբերի 22-ի դրությամբ մթերվել է 209 հազար տոննա խաղող, նախորդ ամբողջ տարվա 184 հազար տոննայի դիմաց։
Այսօրվա դրությամբ Հայաստանից արտահանվել է 8 հազար տոննա խաղող, նախորդ տարվա նույն ժամամանակահատվածի 5200 տոննայի դիմաց։
Խաղողի բերքահավաքի, ինչպես նաև մթերման և արտահանման աշխատանքներն ընթացքի մեջ են:
Նախորդող հրապարակումներ՝
Բերբերյան. Խաղողի մթերման հետ կապված իրավիճակը ոչ հետևողական աշխատանքի արդյունք է
«Սոսկալի տեսարան է». Գյուղացիները մի քանի գիշեր անցկացնում են գործարանների դիմաց
Խաղողը տվել են գյուղացիների ձեռքն ու տուն ուղարկել
Միջպետական նշանակության ճանապարհը փակ է, գյուղացիները դուրս են եկել բողոքի