Կրեմլի մոտ ձերբակալել են անօդաչուով նկարահանում անող տղամարդու
Ոստիկանությունը Կրեմլի մոտ Ալեքսանդրովյան այգում ձերբակալել է տղամարդու, ով անօդաչուի օգնությամբ փորձում էր տեսանկարահանում անել, այդպիսով խախտելով օդային տարածքի օգտագործման կանոնները: Այս մասին գրում է Լենտա.ռու կայքը:
Ձերբակալվածը հագուստի խանութի 26-ամյա ադմինիստրատոր է: Նա իրավապահներին բացատրել է, որ տեսանյութը նկարել է գեղեցիկ բնապատկերներ ստանալու համար: Նրա նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, հոկտեմբերի 28-ին պետք է ներկայանա դատարան:
Սեպտեմբերին էլ Կրեմլի մոտ Գերմանիայի երկու քաղաքացի էին ձերբակալվել, կրկին անօդաչու սարք բաց թողնելու համար: Նրանք, իրենց խոսքով, ծրագրել էին Կրեմլի կադրերը տեղադրել համացանցում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում