Հայտնի է «Օսկար» 2016-ի հաղորդավարի անունը
Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխության 88-րդ արարողության հաղորդավարը կլինի ամերիկացի դերասան և կատակերգու Քրիս Ռոքը: Այս մասին գրում է korrespondent.net-ը։
Դերասանը «Օսկար»-ում՝ իր հաղորդավար լինելու մասին սկզբում ակնարկել է Twitter-ում, որտեղ հրապարակել է ձեռքին արձանիկով լուսանկար և գրել. «Տեսեք՝ ով է վերադարձել»։
Ավելի ուշ այդ տեղեկատվությունը հաստատել են նաև արարողության պրոդյուսերները, և ակադեմիայի կայքում հայտնվել է մամուլի հաղորդագրություն՝ մեկնաբանություններով։
«Քրիս Ռոքը ժամանցի ոլորտի իսկական MVP է (սպորտային տերմին, որը նշանակում է «ամենակարևոր խաղացողը»)։ Կատակերգու, դերասան, սցենարիստ, պրոդյուսեր, ռեժիսոր, նա ամեն ինչում լավն է: Նա «Օսկարի» հիանալի հաղորդավար կլինի»,- ասված է մրցանակաբաշխության կայքում։
Նշվում է, որ Ռոքը 2005 թվականին արդեն եղել է «Օսկարի» 77-րդ մրցանակաբաշխության հաղորդավարը։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա