«ՌեԱնիմանիա» կրթաթոշակ. կինոփառատոնը ներկայանում է նորություններով
Այս տարի «ՌեԱնիմանիա»-ն միջազգային անիմացիոն կինափառատոնից վերածվեց նաև միջազգային անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման փառատոնի: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց փառատոնի հիմնադիր տնօրեն Վրեժ Քասունին՝ անդրադառնալով այս տարվա անակնկալներին և նորություններին:
«Փառատոնի կարևորագույն ծրագրերից մեկն էլ «Վերածնունդ» խորագրովն է, որը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին»,-նշեց փառատոնի հիմնադիրը:
Նա ասաց, որ այս տարի նաև ավելացվել է «հանրային ժյուրի» հասկացությունը, որի մասնակիցները կլինեն ոչ մասնագետ, բայց փառատոնին ակտիվ հանդիսատեսները:
Քասունու խոսքերով այս տարվա ամենամեծ ձեռքբերումը նաև «ՌեԱնիմանիա» անիմացիոն կրթաթոշակ ստեղծելն է. «18-26 տարեկան երկու ուսանող մեկ ու կես ամսում Ֆրանսիայում հնարավորություն կունենան վերապատրաստվելու: Ուսանողների ճանապարհածախսն ապահովելու է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսապանությունը: Նրանք ընտրվելու են միջազգային մասնագետների կողմից՝ դիմումների հիման վրա: Ուսանողների դիմումների ընդունումը հնարավոր է երկարաձգվի մինչև նոյեմբեր»:
Պատկերապատման շրջանակներում փառատոնին միացած նկարիչ Տիգրան Մանգասարյանի խոսքերով էլ այս տարվա ֆորմատն ավելի է ընդլայնվել. «Այս տարի կներկայացվի աշխարհում մինչև այժմ լույս տեսած Հայոց ցեղասպանության նվիրված բոլոր պատկերապատում գրքերը»:
Նա տեղեակցրեց, որ փառատոնի ընթացքում նաև կանցկացնեն վարպետության դասեր: Ռեժիսոր Դիանա Քարդումյանն էլ նշեց, որ կան զուգահեռ ևս երկու ծրագրեր՝ «Էքսպերեմենտալ անիմացիոն ֆիլմեր» և «Վավերագրական ֆիլմեր»:
Հիշեցնենք, որ «ՌեԱնիմանիա» միջազգային 7-րդ փառատոնը կանցկացվի հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 3-ը Երևանում: Փառատոնին 1200-ից ավելի դիմում է ստացվոլ, որի շրջանակում մայրաքաղաքի բնակիչներին կներկայացվի ավելի քան 400 անիմացիոն ֆիլմ, որոնցից 184-ը` մրցութային:
Նախորդող հրապարակումներ՝
184 անիմացիոն ֆիլմ` «ՌեԱնիմանիա» փառատոնում
«ՌեԱնիմանիա» փառատոնի տնօրենը՝ Կահիրեի մանկական փառատոնի ժյուրիի նախագահ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան