Ցմահ դատապարտյալն ազատ արձակվեց
Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը այսօր դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ որոշեց հիվանդության պատճառով ազատ արձակել ցմահ դատապարտյալ Սողոմոն Քոչարյանին:
Այսպիսով, դատարանը բավարարեց «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի ղեկավարության միջնորդությունը` հիվանդության պատճառով Սողոմոն Քոչարյանին ազատ արձակելու մասին: Միջգերատեսչական բժշկական հանձնաժողովի նախագահը դատարանում հավաստեց, որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի ներկայացրած բժշկական փաստաթղթեր համաձայն, Քոչարյանը ունի մի քանի հիվանդություններ, որոնք, իսկապես, անհամատեղելի են պատժի հետագա կրման հետ: Դատախազը չառարկեց միջնորդությանը և ասաց, որ այն ենթակա է բավարարման:
Նշենք, որ 2015 թվականի հոկտեմբերի 8-ի նիստում միջգերատեսչական բժշկական հանձնաժողովը ցմահ դատապարտյալ Սողոմոն Քոչարյանին պատժի հետագա կրումից ազատելու վերաբերյալ դրական եզրակացություն էր տվել. եզրակացությունն ուղարկվել էր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:
Սողոմոն Քոչարյանը 20 տարի է` անազատության մեջ է, պատերազմի 2-րդ կարգի հաշմանդամ է, տառապում է սրտի իշհեմիկ հիվանդությամբ՝ 4-րդ աստիճանի սրտային անբավարարությամբ (իշհեմիկ կարդիոմիոպաթիա), ունի հետինֆարկտային խրոնիկ անևրիզմա, կանգային թոքաբորբ: Կառավարության համապատասխան որոշմամբ նման հիվանդությունների դեպքում դատապարտյալը ենթակա է պատժից ազատման:
Նկատենք, որ սա առաջին դեպքն է անկախ Հայաստանի պատմության մեջ, որ այս հիմքով ցմահ դատապարտյալ է ազատ արձակվում:
Նախորդիվ՝
Մեկնարկում է ցմահ դատապարտյալ Սողոմոն Քոչարյանի գործով դատական քննությունը
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում