Համազգային թատրոնը վերանվանվեց Սոս Սարգսյանի անունով
Համազգային թատրոնն այսուհետ կկրի Սոս Սարգսյանի անունը: ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշման համաձայն՝ «Համազգային թատրոնն պետական ոչ առևտրային» կազմակերպությունը վերանվանվելու է «Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության:
Հիշեցնենք, որ ԽՍՀՄ և ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանն է հենց 1991 թվականին հիմնադրել Համազգային թատրոնը: Հատկապես 90-ականների ծանր տարիներին բեմադրվել են ներկայացումներ, որոնք հադիսատեսը ջերմորեն ընդունել և մեծապես սիրել է՝ «Սանիտայի թաղապետը», «Լեռնային կակաչներ», «Մենք», «Մի գավաթ բարություն», «Օսկար», «Լիր արքա»: Ս. Սարգսյանի մահից հետո Համազգային թատրոնը շարունակեց իր գործունեությունը՝ պահպանելով ու զարգացնելով իր հիմնադրի գաղափարներն ու ստեղծագործական մոտեցումները:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան