«Տրանսաէրո»-ն 114 չվերթ է չեղյալ հայտարարել՝ այդ թվում նաև դեպի Երևան չվերթը
«Տրանսաէրո» ավիաընկերության ներկայացուցիչները հայտնել են, որ այսօր՝ հոկտեմբերի 23-ին, Մոսկվայից դեպի Սանկտ-Պետերբուրգ, Նորիլսկ, Եկատերինբուրգ, Վլադիվոստոկ, Սոչի, Երևան, Թբիլիսի, Ալմա-Աթա և այլ ուղղություններով 114 չվերթ է չեղյալ հայտարարվում: Այս մասին գրում է KP.ru-ն:
Մնացած թռիչքները ավիաընկերությունը կիրականացնի ժամանակացույցին համապատասխան: Եթե փոփոխություններ լինեն, ուղևորները կտեղեկացվեն նախապես:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ՌԴ փոխվարչապետ Իգոր Շուվալովը հայտարարել էր, որ իրավապահ մարմինները պետք է ստուգեն, թե ինչպես է այսպիսի խոշոր ավիաընկերությունը հասել նման վիճակի:
Նախօրեին, ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը հայտարարել էր, որ «Տրանսաէրո»-ի օդային օպերատորի վկայական կդադարեցվի հոկտեմբերի 26-ից:
Նախորդող հրապարակումներ՝
«Տրանսաէրո»-ի ճակատագիրը վարկատուների ձեռքերում է. Սոկոլով
«Տրանսաէրո»-ն 73 չվերթ է չեղյալ համարել, այդ թվում նաև դեպի Երևան
«Տրանսաէրո»-ն հոկտեմբերի 10-ի 38 չվերթ է հետաձգել
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում