Արևմուտքը կոչ է անում ՄԱԿ-ին միջոցներ ձեռնարկել Իրանի դեմ
ԱՄՆ-ն, Գերմանիան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան կոչ են արել ՄԱԿ-ին Իրանում փորձարկված հրթիռի կապակցությամբ հետաքննություն անցկացնել և համապատասխան միջոցներ ձեռնարկել: ՄԱԿ-ի անվտանգույան խորհրդին հիշյալ պետությունների կողմից ուղղված գրավոր դիմումում նշվում է, որ պաշտոնական Թեհրանի գործողությունները ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ընդունած բանաձևի բացահայտ խախտում են: Այս մասին հաղորդում է «Deutsche Welle»-ն:
Հոկտեմբերի սկզբին Իրանը «Emad» տեսակի բալիստիկ հրթիռ է փորձարկել, որը, արևմտյան տերությունների ներկայացրած տվյալների համաձայն, ընդունակ է միջուկային մարտագլխիկ տեղափոխել: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արգելել է Իրանին նման հրթիռների փորձարկումներ իրականացնելը: Միջազգային հանրությունը դեռևս չի արձագանքել Իրանի գործողություններին: