Մինչև դեկտեմբերի 15-ը կմարվի «Վանաձոր-Քիմպրոմի» աշխատողների աշխատավարձերի կուտակված պարտքերը
Հանրապետության նախագահի հանձնարարությամբ, էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը, «Վանաձոր-Քիմպրոմի» բաժնետերերի հետ համատեղ, սկսել է միջոցներ ձեռնարկել ձեռնարկության աշխատողների աշխատավարձերի կուտակված պարտքերը մարելու ուղղությամբ։ Այս մասին տեղեկացնում են էներգետիկայի և բնական պաշարների նախարարության լրատվական ծառայությունից:
Ընկերությունը հոկտեմբերի 1-ի դրությամբ աշխատավարձերի գծով ունի չվճարված 10 ամսվա պարտք, որը կազմում է ընդհանուր առմամբ 337,1 մլն դրամ։
Աշխատավարձի երկու ամսվա պարտքի մարման ֆինանսական խնդիրը լուծված է և վճարումները կատարված են։ Դա հնարավոր է դարձել ձեռնարկության մնացորդային ապրանքային միջոցների վաճառքից գոյացած գումարների հաշվին։
Աշխատավարձի մնացած պարտքը կմարվի մինչև դեկտեմբերի 15-ը։
Այդ ընթացքում կիրականացվեն համապատասխան ուսումնասիրություններ «Վանաձոր-Քիմպրոմի» վերաբերյալ և կնախապատրաստվեն առաջարկություններ՝ կառավարություն ներկայացնելու նպատակով։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա