Սուրիկ Խաչատրյանը պետք է «այո»-ի բարձր ցուցանիշ ներկայացնի.«Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն օրերս իր մոտ է հավաքել մարզի համայնքի ղեկավարներին ու հայտարարել է, որ իրենք պետք է այո-ի բարձր ցուցանիշ ներկայացնեն Սերժ Սարգսյանին: Նա նաև ասել է, որ ցուցանիշներն այնպես պետք է լինեն, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» նախկին ղեկավար Մաքսիմ Հակոբյանի «բացակայությունը» չզգացվի մարզում:
Բանն այն է, որ Մաքսիմ Հակոբյանի թիմակիցներն արդեն իսկ մասնավոր զրույցներում ասել են, որ իրենք հանրաքվեի հետ կապված որևէ գործընթացի չեն խառնվելու: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց Սուրիկ Խաչատրյանից պարզել տարածված լուրերի իսկությունը: «Դեռ նման բան չեմ ասել, բայց ասելու եմ: Մաքսիմ Հակոբյանի հետ կապված ես որևէ խնդիր չունեմ, բայց ես ինքս իմ խնդիրն ունեմ ու պետք է անեմ»,- վստահեցրեց Սյունիքի մարզպետը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան