ՀԱԱՀ-ը ամենամիջազգայնացված հայկական բուհերից մեկն է. Աշոտյան
«Ագրարային համալսարանը յուրահատուկ հաստատություն է մեր կրթական համակարգում: Համալսարանն անկախ իր 85-ամյա պատմությունից՝ նոր համալսարան է իր ձգտումներով, ծրագրերով, ամեն տարի թարմացվող կրթական բովանդակությամբ և ենթակառուցվածքներով»,- Հայաստանի ազգային ագրարային համալսարանի 85-ամյակին նվիրված հանդիսավոր նիստի ժամանակ իր ելույթի խոսքում այսօր ասել է ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
«Պատահական չէ, որ բուհը ամենամիջազգայնացված հայկական բուհերից մեկն է, ակտիվ ներգրավված է միջազգային ծրագրերում: Պատահական չէ նաև այն, որ ագրարային համալսարանը առաջին պետական բուհն էր, որին կառավարության որոշմամբ, Հանրապետության նախագահի հովանու ներքո, տրվեց ավելի մեծ ինստիտուցիոնալ հնարավորություններ և ակադեմիական ազատություններ՝ դարձնելով պետական ոչ առևտրային կազմակերպությունը հիմնադրամ»,-նշեց նախարարը:
Նրա խոսքերով՝ այս տարվա ամենակարևորագույնը Արցախում կյանքի կոչված ծրագիրն էր, այն է՝ Շուշիում ՀԱԱՀ-ի նոր մանսաշենքի բացումը:
Հիշեցնենք, որ Շուշիի մասնաճյուղի նորակառույց համալիրի բացումը տեղի էր ունեցել սեպտեմբերի 2-ին՝ ԼՂՀ հռչակման 24-րդ տարեդարձի օրը:
Նշենք նաև, որ ՀԱԱՀ-ի 85-ամյակի կապակցությամբ համալսարան են ժամանել տարբեր երկրների ավելի քան 40 ներկայացուցիչներ՝ ագրարային համալսարանների ռեկտորներ և ճանաչված գիտնականներ:
Նախորդող հրապարակումներ՝
Նախագահը պարգևատրել է ագրարային համալսարանի դասախոսների
ՀԱԱՀ-ը խնդիր ունի արմատապես բարելավել ագրարային կրթության որակը. Արշալույս Թարվերդյան
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում