ԱՄՆ-ից ժամանած բժիշկները Տավուշում 40 վիրահատություն են կատարել
Ավարտվում է ԱՄՆ-ից ժամանած «Գլենդեյլ Ադվենտիստ» բժշկական կենտրոնի շուրջ չորս տասնյակ մասնագետների գործունեությունը Տավուշի մարզում: Առողջապահության նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ նախարարության կողմից հավատարմագրված առաջատար բուժաշխատողները հինգ օր շարունակ սահմանամերձ մարզի բնակչության շրջանում կատարել են ավելի քան 800 ախտորոշիչ հետազոտություն և 40 վիրահատություն:
ԱՄՆ-ից ժամանած մասնագետները և «Հայաստան» համահայկական հիմնադրամը ՀՀ առողջապահության նախարարի տեղեկալ Գագիկ Միրիջանյանի և Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի մասնակցությամբ Նոյեմբերյանի բժշկական կենտրոնին նվիրաբերել են մեծ քանակությամբ բժշկական սարքավորումներ, այդ թվում` անեսթեզիոլոգիական սարքեր, ինչպես նաև ժամանակակից հագեցվածությամբ երկու շտապօգնության մեքենա:
Բժշկական խմբի կազմում ընդգրկված են եղել մանկաբույժներ, անեսթեզիոլոգներ, սրտաբաններ, նեղ մասնագիտացում ունեցող հայ և օտարազգի այլ մասնագետներ, որոնք չնայած գերծանրաբեռնված աշխատանքային ռիթմին, այցելուների մեծ հոսքին, սիրով և բարձր պատրասակամությամբ կատարեցին իրենց առաքելությունը:
Նախորդող հրապարակում՝
«Գլենդեյլ Ադվենտիստ»-ի մասնագետները բուժօգնություն կտրամադրեն Տավուշի բնակչությանը
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում