«Նռան հատիկը» համախմբել է 30 թատերախումբ՝ 35 ներկայացումով
Հոկտեմբերի 25-30-ը կանցկացվի «Նռան հատիկ-2015» մանկապատանեկան 15-րդ հանրապետական թատերական փառատոնը` «Վերածնունդ» խորագրով: Փառատոնին մասնակցում են 30 թատերախումբ՝ 35 ներկայացումով, որից 6-ը՝ Երևանի Հ. Կոջոյանի անվան կրթահամալիրի, Աշտարակի Պ. Պռոշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի, Արթիկի մշակույթի կենտրոնի, Գավառի մանկատան, Աբովյանի Սբ. Ստեփանոս հոգևոր մշակույթի կենտրոնի, Գյումրու հայորդաց տան մանկական թատերախմբերն առաջին անգամ կմասնակցեն փառատոնին: Այս մասին տեղեկացնում են մշակույթի նախարարության լրատվության բաժնից:
Ներկայացումները տեղի կունենան Ա. Շիրակացու անվան ճեմարանում, Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում, Զեյթունի մշակույթի կենտրոնում, Երևանի թիվ 5 մշակույթի կենտրոնում, Ա. Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցում:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա