«Հայաստան համահայկական հիմնադրամի» մոսկովյան ճաշկերույթ-դրամահավաքն այս տարի էլ չի կայանա. ՀԺ
Քաղաքական և գործարար ռուսամետ շրջանակներում, որ Մոսկվայի «Արարատ Հայաթ» հյուրանոցում ամեն տարի անցկացվող «Հայաստան համահայկական հիմնադրամի» ճաշկերույթ-դրամահավաքը այս տարի էլ տեղի չի ունենա: Այս մասին գրել է «Հայկական ժամանակ»-ը:
Ավանդական այս դրամահավաքին սովորաբար մասնակցում էին հիմնականում ռուսաստանաբնակ խոշոր գործարարները, մասնավորապես՝ Սամվել Կարապետյանը, Արա Աբրահամյանը և ուրիշներ, որոնց ներդրած գումարը բավական պատկառելի էր լինում: Երբ անցյալ տարի այս ավանդույթը խախտվեց, հույս կար, որ հաջորդ անգամ այն կկայանա:
Երեկ, երբ փորձեցինք «Հայաստան» հիմնադրամի լրատվական ծառայությունից ճշտել՝ այս տարի կայանալո՞ւ է Մոսկվայի ճաշկերույթ-դրամահավաքը, մեզ դժվարացան պատասխանել: Փոխարենը, հոկտեմբերի 18-ին Տորոնտոյում տեղի ունեցած դրամահավաք-ճաշկերույթի ժամանակ ավելի քան 700 հազար դոլար է հավաքագրվել, որը տեղի համար համարվում է ռեկորդային: Իսկ ընդհանրապես, վերջին 2-3 տարում «Հայաստան» հիմնադրամ մուտք արվող գումարների նվազման միտում է արձանագրվում»,-գրել է թերթը: