ԲՀԿ-ն փոշմանել է. «Հրապարակ»
ԲՀԿ քաղխորհրդի համակարգող Աբրահամ Մանուկյանին «Հրապարակ»-ը հարցրել է՝ փոշմանե՞լ է ԲՀԿ-ն և չի՞ պատրաստվում «անհնազանդներ» Էլինար Վարդանյանին և Ստեփան Մարգարյանին ԱԺ մշտական հանձնաժողովներից հետ կանչելու գործընթաց սկսել:
Ա. Մանուկյանը պատասխանել է. «Իրենք մեր գործընկերներն են, մնում են մեր գործընկերները, մոտ օրերս կլինի քաղխորհրդի նիստ, որտեղ ընդարձակ քննարկում կլինի, և կքննարկենք: Ամեն դեպքում, նման հարց դրված չէ, և նման հարցի անդրադարձ էլ դեռ չի եղել»։
Թերթը հիշեցրել է, որ ԲՀԿ-ն սահմանադրական փոփոխությունների նախագծի քվեարկությանը չմասնակցելու համար որոշել էր այս երկու պաշտոնյաներին հետ կանչել միջազգային կառույցներում Հայաստանի պատվիրակության կազմից: Է. Վարդանյանը մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է, իսկ Ս. Մարգարյանը գլխավորում է տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովը:
«Իրականում ԲՀԿ-ն փոշմանել է զուտ այն պատճառով, որ դա բավականին լուրջ գործընթաց է, այն պետք է կատարվի փակ- գաղտնի քվեարկությամբ, և նույնիսկ խմբակցության որոշ անդամներ դեմ են արտահայտվել նման մտադրություններին»,-հավելել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան