Իրանցի փորձագետ. ԻՊ-ի շարքերում կռվող ադրբեջանցի ահաբեկիչները սպառնում են Իրանի անվտանգությանը
««Իսլամական պետության» շարքերում կռվող ադրբեջանցի ահաբեկիչները սպառնում են Իրանի անվտանգությանը»,-այդ մասին նշված է իրանական «Ղաֆղազ.իր» կայքում թողարկված հոդվածում:
Հոդվածի հեղինակ իրանցի փորձագետ Ալի Հեյդարին, անդրադառնալով «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման շարքերում կռվող ադրբեջանցիներին, նշում է. «Երբ որ ադրբեջանցի ահաբեկիչները վերադառնան Ադրբեջան, նրանք կսպառնան ոչ միայն իրենց երկրի, այլև Իրանի անվտանգությանը: Նրանք կարող են հեշտությամբ հատել Իրանի սահմանը, քանի որ Իրանը 2009թ. Ադրբեջանի քաղաքացիների համար միակողմանիորեն վերացրել է վիզային ռեժիմը»:
Իրանցի փորձագետը, մտահոգություն հայտնելով վերոնշյալ փաստի առնչությամբ, հավելում է. «Ուշագրավն այն է, որ ԻՊ-ի շարքերում կռված ադրբեջանցիներից երկուսն Ադրբեջանի ազգային անվտանգությանը տված ցուցմունքներում խոստովանել են, որ մի քանի անգամ Իրանի տարածքն օգտագործել են Աֆղանստան և Պակիստան անցնելու համար»:
Ամփոփելով հոդվածը՝ Ալի Հեյդարին հավելում է, որ Իրանի հակառակորդների նպատակն «Իսլամական պետությունը» Իրանի սահմաններին մոտեցնելն է:
Հիշեցնենք, որ ԻԻՀ Արդաբիլ նահանգում Իրանի հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ այաթոլլահ Սեյյեդ Հասան Ամելին Ադրբեջանում գործող իսլամական ծայրահեղական խմբավորումների վերաբերյալ հերթական զեկույցում մտահոգություն էր հայտնել, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ներկայությունն Ադրբեջանում լուրջ սպառնալիք է հանդիսանում սահմանակից Իրանի Արդաբիլ նահանգի համար:
Թեմայի առնչությամբ նախորդ հրապարակումները՝
Իրանական կայք. «Իսլամական պետությունը» ադրբեջանցի ահաբեկիչների համար ռազմաուսումնական դասընթացներ է կազմակերպում
Ադրբեջանում «Իսլամական պետություն» ահաբեկչական կառույցի ներկայությունը` սպառնալիք Իրանի անվտանգությանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան