Կան բազմաթիվ դրական լուծումներ, պետք է լսել ու ընդունել. Օմբուդսմենը` «ոչ»-ի ճամբարին
Մարդու իրավունքների պաշտպանը չի լինելու ո՛չ «ոչ»-ի, ո՛չ էլ «այո»-ի ճամբարների կողմից, այլ լինելու է դիտորդ ու պաշտպան։ Այդ մասին այսօր «Մարդու իրավունքները Սահմանադրության նոր նախագծում» քննարկման ժամանակ հայտարարեց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը:
«Ես երկու կողմերին ցույց կտամ թերություններն ու դրական կողմերը և մի խորհուրդ կտամ։ Քանի որ քաղաքականության մեջ մտնելն արդեն իսկ վտանգավոր է մեզ համար, հետևաբար մենք անհանգստանում ենք ոչ թե հարձակումներից, այլ քաղաքականության մեջ մտնելուց»,– հայտարարեց Պաշտպանը։
«Ոչ»-ի ճամբարին ուղղելով խոսքը, Օմբուդսմենն ասաց, որ Սահամանդրության փոփոխությունների նախագծում եվրոպացի գործընկերները, մասնավորապես մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում դրական լուծումներ տեսնում:
«Պետք է կարողանալ լսել ու ընդունել դա։ Բայց եթե կա ցանկություն հասարակությանը կողմնորոշելու դեպի Սահմանադրության մերժում, փաստարկները կենտրոնացնել 2-րդ, 3-րդ, 7-րդ և 10-րդ գլուխներից դուրս, որովհետև որքան էլ այստեղ լինեն խնդիրներ, դրանք ավելի առաջադիմական են»,- հավելեց Կարեն Անդրեասյանը: