Նոր Սահմանադրության մեջ բազմաթիվ կարևոր դրույթներ են ամրագրվել հօգուտ մարդու իրավունքների պաշտպանության. Ժոզեֆ Սիգելե
Հայաստանի Սահմանադրությունը կարող է օրինակ դառնալ այլ երկրների համար այն դեպքում, երբ դրանում տեղ գտած փոփոխությունները արդյունավետ կիրառվեն: Այդ մասին այսօր Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից կազմակերպված «Մարդու իրավունքները Սահամանադրության նոր նախագծում» քննարկման ժամանակ հայտարարեց Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտի գլխավոր քարտուղար Ժոզեֆ Սիգելեն:
Նրա խոսքով, բոլորը, նաև` օմբուդսմենն ու քաղաքացիական նախաձեռնությունները պետք է պայքարեն, որպեսզի հանրաքվեից հետո, եթե նախագիծն ընդունվի, Սահմանադրության դրույթները կիրառվեն պատշաճ կերպով:
Սիգելեն ասաց, որ իրենք հետևում են Հայաստանում սահմանադրական փոփոխությունների գործընթացին, ավելին, ծանոթ են Վենետիկի հանձնաժողովի հայտարարություններին։
«Նոր Սահմանադրության մեջ բազմաթիվ կարևոր դրույթներ են ամրագրվել հօգուտ մարդու իրավունքների պաշտպանության, մասնավորապես, վերացվել է դատապարտյալների ընտրելու իրավունքի սահմանափակումները, ինչը դրական քայլ է: Միայն ծանր հանցագործություն կատարած անձինք իրավունք չունեն ընտրելու։ Սակայն Մարդու իրավունքի եվրոպական կոնվենցիայի համաձայն, ոչ թե չեն կարող ընտրել բոլոր ծանր հանցագործություն կատարած դատապարտյալները, այլ պետք է հաշվի առնել անհատական մի շարք խնդիրներ»,- հայտարարեց եվրոպացի պաշտպանը։
Անդրադառնալով Սահամանդրության փոփոխությունների նախագծում ՀՀ ՄԻՊ-ի գործունեությանը, Սիգելեն նկատեց, որ անհրաժեշտ է Սահմանադրությամբ ամրագրել և ավելացնել Պաշտպանի գրասենյակին տրվող ֆինանսական օժանդակությունը:
«Սա շատ կարևոր է, որ ապահովվի օմբուդսմենի ֆինանսական անկախությունը։ Եթե փող չունես, չես կարող համապատասխան աշխատանք տանել, ուսումնասիրել։ Կարծում եմ, որ կարիք կա փոփոխելու Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքը, որպեսզի իրավունք տրվի զբաղվել անհատական գործերով և չանել միայն ընդհանուր վերլուծություններ»,-հավելեց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում