Պուտինը շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահին ՄԳԻՄՕ-ի շրջանավարտների ֆորումի կազմակերպմանն օգնելու համար
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ողջույնի ուղերձ է հղել Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (ՄԳԻՄՕ) շրջանավարտների երրորդ միջազգային ֆորումի մասնակիցներին և շնորհակալություն Է հայտնել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին, ինչպես նաև հայ գործընկերներին միջոցառման կազմակերպման գործում ցուցաբերած անգնահատելի օգնության համար:
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ՄԳԻՄՕ-ի ռեկտոր Անատոլի Տորկունովն ընթերցել է ՌԴ նախագահի շնորհակալական ուղերձը:
Ուղերձում ասված է եղել, որ ինստիտուտի շրջանավարտները հերթական անգամ ցուցադրում են իրենց բազմահազարանոց ինտերնացիոնալ ընտանիքի համախմբվածությունը, ուսանողական եղբայրության ոգու պահպանումը, հարգանքը Ռուսաստանի համալսարանական ավանդույթներին, ինչպես նաև ժողովուրդների միջ և փոխըմբռնման ու համագործակցության ամրապնդման գործում իրենց ավանդը ներդնելու անկեղծ ձգտումը:
Պուտինը նաև նշել է, թե պատահական չԷ, որ բուհի շրջանավարտների ներկայիս հանդիպումն ընթանում է Երևանում, քանի որ այս տարի լրանում է արևելյան լեզուների Լազարյան ճեմարանի՝ գիտնական-արևելագետների պատրաստման գործում ՄԳԻՄՕ-ի նախորդի ստեղծման 200-ամյակը:
Նախորդող հրապարակումներ՝
Մերձավոր Արևելքում հայկական համայնքների, ազգային փոքրամասնությունների վիճակը մեզ մշտապես պետք է անհանգստացնի. Նալբանդյան
Ադրբեջանը գործում է ՄԱԿ-ի երեք նպատակներին դեմ. Շավարշ Քոչարյան
Երևանում մեկնարկեց Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի շրջանավարտների 3-րդ միջազգային համաժողովը
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում