Ամենաուշը հաջորդ շաբաթվա վերջում կհրապարակվեն ՀԷՑ-ում անցկացված աուդիտի երկրորդ փուլի արդյունքները
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբրետ Նազարյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ ինքը չի հանդիպել «Տաշիր գրուպ»-ի սեփականատեր Սամվել Կարապետյանի հետ և վերջինիս հետ չի քննարկել ՀԷՑ-ին վերաբերող հարցեր:
Ինչ վերաբերում է ՀԷՑ-ի առողջացման վերաբերյալ առաջարկներին, ապա Ռ.Նազարյանն ասաց, որ դրանք ՀԾԿՀ-ին դեռ չեն ներկայացրել: «Գիտեմ, որ հակաճգնաժամային, ՀԷՑ-ի առողջացման ծրագիր են մշակել, որոնց մանրամասներին ես դեռևս տեղյակ չեմ: Կարծում եմ, մենք բոլորս այդ մասին կտեղեկացվենք»,- ասաց Ռ.Նազարյանը:
Նա նաև նշեց, որ առաջիկայում խորհրդատվական ընկերությունը կավարտի ՀԷՑ-ում աուդիտի երկրորդ փուլը և եզրակացությունը ամենաուշը հաջորդ շաբաթվա վերջին ՀԾԿՀ կայքում կհրապարակվի: