
Ատոմային նոր էներգաբլոկի շինարարության հարցը օրակարգից դուրս է եկել. «Ժողովուրդ»
Հայաստանի ատոմային էլեկտրակայանի նոր էներգաբլոկի շինարարության հարցը ՀՀ կառավարության օրակարգից որոշ ժամանակով դուրս է եկել: Այդ մասին է վկայում «Ժողովուրդ»-ի հարցմանը ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի տված պատասխանը:
«Իհարկե, ՀՀ կառավարությունում այդ փաստն ուղղակի չեն խոստովանում, նշում են, որ ՀԱԷԿ-ի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետը տաս տարով երկարաձգվելու է, և իրենք նոր էներգաբլոկի շինարարության խնդիրը լուծելու համար դեռ ժամանակ ունեն: Սակայն մյուս կողմից խոստովանում են, որ նոր էներգաբլոկի շինարարության համար շուրջ 5 միլիարդ դոլարի գումար է հարկավոր, որից միայն մեկուկես միլիարդի տեղը միայն գիտեն, քանի որ Ռուսաստանի դաշնությունը խոստացել է՝ որպես ներդրում տրամադրել ատոմային կայանի ռեակտոր՝ իր սարքավորումներով հանդերձ: Իսկ ամենակարևորը մնացած գումարը «հայթայթելու» հարցն է, որի լուծումը ՀՀ կառավարությունը դեռևս չունի»,-գրել է թերթը: