
Կարեն Դեմիրճյանին հետմահու պարգևատրելու են. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 26-ին Կարեն Դեմիրճյանին հետմահու պարգևատրելու են ՝ Հայոց ցեղասպանության ճանաչման գործում մեծ ավանդ ունենալու համար: Բայց ոչ ՀՀ իշխանությունների կողմից:
Բանն այն է, որ հայոց ցեղասպանության հարցով Մոսկվայում համառուսաստանյան հանձնաժողով կա ձևավորված, որն էլ պատրաստվում է հուշամեդալներ հանձնել այն հայտնի քաղաքական գործիչներին, որոնք լուրջ ներդրում են ունեցել Հայոց ցեղասպանության ճանաչման գործում: Ու հենց այդ հանձնաժողովն էլ Կարեն Դեմիրճյանին հետմահու պարգևատրելու մասին որոշում է կայացրել: Հիշեցնենք, որ ընդամենը մեկ ամիս առաջ Սերժ Սարգսյանը մութ ճանապարհներով հարստացած հայաստանյան մի շարք գործարարների կոստյումներին մեդալներ փակցրեց: Իսկ Կարեն Դեմիրճյանը որևէ ձևաչափով չհիշվեց. Արդյո՞ք նա ոչինչ չէր արել ցեղասպանության ճանաչման հարցում»,-գրել է թերթը: