ՌԴ ներգրավվածությունը զգալիորեն թուլացնում է Թուրքիայի դիրքերը Սիրիայում. արաբագետ
ՌԴ օդուժի ներկայությունը Սիրիայում՝ Հայաստանի հետ կապված, լուրջ երաշխիքներ են ստեղծում սիրիահայ համայնքի անվտանգության համար: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման դիտարկում արեց արաբագետ Արմեն Պետրոսյանը:
Նա նկատեց, որ Հայաստանի համար սիրիահայ համայնքի անվտանգության հետ կապված ստեղծում է նաև դիվանագիտական հնարավորություններ:
«ՌԴ ռազմական ներկայությունը դիվանագիտական առումով հավասար քաղաքական դիրքեր է առաջացնում Ռուսաստանի և Արևմուտիք միջև: Այս ներգրավվածությունը զգալիորեն թուլացնում է Թուրքիայի դիրքերը Սիրիայում և բոլոր այն ծրագրերը, որոնք ուներ Թուրքիան Սիրիայի հետ կապված»,-նշեց արաբագետը:
Ըստ նրա՝ ակնհայտ է, որ նման ներգրավվածությունը չի կարող հանգեցնել հակամարտության հանգուցալուծմանը, պետք է գնալ քաղաքական ինչ-որ ձևաչափի դրա համար:
Անդրադառնալով Բաշար ալ-Ասադի Մոսկվա այցին՝ Ա. Պետրոսյանը կարծիք հայտնեց, որ դա ավելի շատ քաղաքական դերի ամրապնդմանն ուղղված գործողություն էր, քանի որ հակամարտության շուրջ չորս տարվա ընթացքում սա նրա առաջին արտագնա այցն էր:
Արաբագետը չբացառեց նաև, որ Ասադը կարող է այցելել նաև Իրան և Իրաք:
Նախորդող հրապարակումներ՝
Ինչու՞ է Բաշար ալ-Ասադն այցելել Մոսկվա. պարզաբանում է փորձագետը
Փորձագետը՝ Սիրիայի տարածքում Ռուսաստանի ռազմական ներկայության աճի մասին